Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն ընկել է՝ հասնելով 1996 թվականից ի վեր ամենացածր մակարդակին

Մանրամասներ
ա

Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքն ընկել է եւ հայտնվել 1996 թվականից ի վեր ամենացածր մակարդակի վրա։ 

Այս հունիսին Եվրոպայի  նոր մարդատար ավտոմեքենաների վաճառքը կազմել է 1,06 միլիոն ավտոմեքենայից մի փոքր ավելի, իսկ որոշ ավտոարտադրողների վաճառքները նվազել են գրեթե 50 տոկոսով, գրում է Reuters-ը՝ վկայակոչելով Եվրոպական ավտոմոբիլային ասոցիացիայի տվյալները։

Volkswagen Group-ը եղել է ամենաշատ տուժած խոշոր ավտոարտադրողը, որի վաճառքը նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է մոտ մեկ քառորդով: Առաջին կիսամյակի համար Stellantis-ը ցույց է տվել ամենամեծ անկումը` 21,1 տոկոս։ Հունիսին Volvo-ի վաճառքները նվազել են 47,9 տոկոսով եւ առաջին կիսամյակում՝ 28,5 տոկոսով, մինչդեռ Jaguar Land Group-ը հունիսին գրանցել է ավելի քիչ անկում՝  13,2 տոկոս, սակայն այս տարվա ամենասուր անկումը` 34,7 տոկոս։ Խոշոր ավտոարտադրողները՝ BMW-ից մինչեւ Stellantis, հայտնել են, որ վերջին շաբաթների ընթացքում աշխարհում վաճառքներն անկում են ապրել։