
Ղազախստանում Kia ավտոմեքենաների նոր գործարան է բացվել։ Մայրաքաղաքի արվարձաններում գտնվող հատուկ տնտեսական գոտում Orbis Heavy Machinery գործարանում սկսվել է Kia Bongo թեթեւ բեռնատարների հավաքումը, գրում է Motor-ը։
Ապագայում նախատեսվում է արտադրել ամբողջ ցիկլով Kia այլ կոմերցիոն մեքենաներ, բրիտանական JCB ընկերության հատուկ սարքավորումներ եւ ճապոնական HINO բեռնատարներ:
Ներդրողը մտադիր է բավարարել ներքին շուկայի կարիքները եւ անգամ մեքենաներ արտահանել այլ երկրներ։
Մասնավոր ներդրողը մոտ 11 միլիարդ տենգե (1,5 միլիարդ ռուբլու կամ 23 միլիոն դոլարին համարժեք դրամ) ներդրել է Նուր Սուլթանի ավտոգործարանում: Բացի բենզինային եւ դիզելային մոդելներից, Ղազախստանը մտադիր է արտադրել էլեկտրական եւ ջրածնային մեքենաներ։
0Comments