Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնանկ է արել Գերմանիայում, Հունգարիայում, Նորվեգիայում, Չեխիայում եւ Հնդկաստանում Ուկրաինայի դեսպաններին։
Համապատասխան No479/2022 -No483/2022 հրամանագրերը հրապարակվել են պետության ղեկավարի կայքում։
Այսպիսով, Զելենսկին Անդրեյ Մելնիկին ազատել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում , Լյուբով Նեպոպին` Հունգարիայում, Վյաչեսլավ Յացյուկին` Նորվեգիայում, Եվգենի Պերեբիյնիսին` Չեխիայում, Իգոր Պոլիխային` Հնդկաստանում Ուկրաինայի դեսպանների պաշտոններից։
0Comments