Իլոն Մասկը երկվորյակների հայր է դարձել. հայտնի է՝ ով է մայրը

Մանրամասներ
ա

Աշխարհյի ամենահարուստ մարդը համարվող ձեռնարկատեր Իլոն Մասկը և նրան պատկանող Neuralink նեյրոտեխնոլոգիական ընկերության թոփ մենեջեր Սիոբհան Զիլիսը երկվորյակների ծնողներ են դարձել. երեխաները ծնվել են 2021 թվականին։ Այս մասին հայտնել է Business Insider-ը։

Կայքի տրամադրության տակ գտնվող դատական փաստաթղթերի համաձայն՝ երեխաները ծնվել են անցյալ տարվա նոյեմբերին։ Երկվորյակների մասին տեղեկությունը հրապարակվել է դատարանին հոր ազգանունը տալու միջնորդություն ներկայացնելու պատճառով։

Նշվում է, որ երեխաները ծնվել են Մասկի և երգչուհի Գրայմսի (իսկական անունը՝ Քլեր Ալիս Բուշեր) երկրորդ երեխայի՝ դեկտեմբերին փոխնակ մոր միջոցով ծնվելուց մի քանի շաբաթ առաջ։

Այս պահին հայտնի է, որ  Երկրի բնակչության աճի կողմնակից Մասկն ինը անգամ հայր է դարձել։ Նրա առաջին որդին մահացել է 2002-ին:

ա