Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ԱԺ արտահերթ նիստում «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ քննադատություններին, որ փորձ է արվում Զինված ուժերը ենթարկել նախարարին։
«Շատերը խոսում են այն մասին, որ փորձ է արվում Զինված ուժերը ենթարկել նախարարին։ Նախ, Զինված ուժերը ենթարկվում են նախարարին, դա փորձ չէ, շատ հստակ քայլ է։ Այո, Զինված ուժերը պետք է ենթարկվեն պաշտպանության նախարարին և գերագույն հրամանատարին։ Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, ես շատ հստակ եմ ասում, այո, ժողովուրդը արտոնել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իշխանությունը իրացնել ամբողջությամբ։ Եվ մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ»,- ասաց Սուրեն Պապիկյանը։ Նա նշեց, որ այս փաթեթն էականորեն փոխելու է կառավարման ուղղահայացը ՊՆ-ում ու ԶՈւ-ում․ «Սա թույլ կտա համակարգը դարձնել ավելի սահուն և կառավարման օղակը դարձնել վերից վար»։
0Comments