Պաշտպանության ամրապնդումը կառավարության առաջնահերթություններից մեկն է. Ֆրանսիայի վարչապետ

Մանրամասներ
ա

Ֆրանսիայի ազգային պաշտպանության ամրապնդումը կլինի նոր կառավարության առաջնահերթություններից մեկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է վարչապետ Էլիզաբեթ Բորնը՝ Ֆրանսիայի Ազգային ժողովում ելույթի ժամանակ:

«Մենք պետք է լավ զինված ժամանակակից բանակ ունենանք, որը կհամապատասխանի առկա մարտահրավերներին», – ասել է Բորնը:

Նրա խոսքով՝ մոտ ապագայում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կներկայացնի ռազմական պլանի հիմնական դրույթները։