Ղազախստանի նավթահանքում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր

Մանրամասներ
ա

Հուլիսի 6-ին Ղազախստանի նավթի ամենամեծ հանքերից մեկում՝ Թենգիզում, պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու բանվոր մահացել է, ևս երեքը հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը՝ տեղական ոստիկանությանը հղումով։ Պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:55-ի սահմաններում։