Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կապված սկանդալի պատճառով վերջին 24 ժամում Մեծ Բրիտանիայի կառավարությունը լքել է արդեն 27 մարդ։ Ինչպես նշում են բրիտանացի քաղաքական մեկնաբանները, կաբինետի ղեկավարի համար ավելի ու ավելի դժվար կլինի պահպանել իր պաշտոնը ներկա պայմաններում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ նույնիսկ բարձրաստիճան նախարարներն են Ջոնսոնին խնդրում ինքնակամ հրաժարական տալ:
0Comments