Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. մեկ մարդ մահացել է, կա 5 տուժած

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն հուլիսի 6-ին ժամը 09:07-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:

Ինչպես հայտնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ զոհ և հինգ տուժած: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:25-ին: