Վիդեո․ Մուրմանսկում երկու տասնյակ ադրբեջանցիներ ծեծել են տեղի ռուսներին, ովքեր «կուլ» չտալով՝ խմբերով հավաքվել ու հաշվեհարդարի են պատրաստվում

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Ռուսաստանի Մուրմանսկի շրջանի Կովդոր քաղաքում երկրորդ օրն է՝ լարված մթնոլորտ է. տեղացիների ու Կովդորում բնակվող ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Միջադեպը հուլիսի 4-ին է տեղի ունեցել, երբ ադրբեջանցիներից մեկը փորձել է անչափահաս աղջկա հետ գիշերային ակումբ մտնել: Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել զույգին ակումբ մտնել, ինչը ադրբեջանցի տղային դուր չի եկել: Հետևել է հաշվեհարդար. մոտ երկու տասնյակ ադրբեջանցիներ, զենքերով, մահակներով, դանակներով զինված, հարձակվել են անվտանգության աշխատակիցների վրա, ծեծել նրանց: Ընդհարման ժամանակ լսվել են նաև կրակոցի ձայներ:

Ծեծկռտուքն ավարտվել է դեպքի վայր ժամանած ոստիկանների միջամտությամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ 8 անձ բերման է ենթարկվել, 4-ը հոսպիտալացվել են, հարուցվել է քրեական գործ: Ըստ տեղական լրատվամիջոցների ու սոցհարթակների՝ ադրբեջանցիները ծեծել են նաև անչափահաս ռուս տղայի:

Տուժած տղայի մայրը Газете.Ru-ին պատմել է, որ նման ծեծկռտուքներ վերջին մեկ տարում իրենց քաղաքում հաճախ են լինում:

«Երեխաս ուղղակի տուն էր գալիս, և կովկասյան ազգության անձինք թռել ու հարվածել են նրան: Իմ երեխան 16 տարեկան է, նա պարզապես սխալ պահի սխալ վայրում է հայտնվել: Բայց ինչպես են պահում իրենց մեր քաղաքում այդ անձինք (ադրբեջանցիները), նրանք ծեծում են երեխաների ու մեծերի, մենք չենք կարող ճիշտը գտնել, մենք չենք կարող անվտանգ զգալ մեզ»:

Կինը հավելել է նաև, որ ծեծկռտուքին մասնակցած ադրբեջանցիները սպառնում են իրենց:

«Կովկասցիները (ադրբեջանցիները), սպառնում են մեզ սպանել, հաշվեհարդար տեսնել: Ասում են, որ մենք, միևնույն է, «սատկելու» ենք, ինչպես իրենք են արտահայտվել: Մեր հետևից սուլում էին, երբ ես երեխայիս տանում էի այդ ծեծկռտուքի վայրից: Երեխան հիմա վիրահատարանում է՝ գանգուղեղային փակ վնասվածքով»:

Ծեծկռտուքը կովդորցիները մտադիր չեն կուլ տալ, այսօր արդեն տարբեր հատվածներում խմբերով հավաքվել են նույն ակումբի մոտ, կոչեր են արել նաև սոցհարթակներում, ուզում են դեմ առ դեմ ադրբեջանցիների հետ պարզել հարաբերությունները: Բայց, որոշ աղբյուրների տվյալներով, ադրբեջանցիներից շատերը քաղաքում չեն այլևս: Ռուսները գրառումներ են արել նաև ադրբեջանցիներին պատկանող խանութների վրա: Հիմա ոստիկանությունը պարզում է ծեծկռտուքի մյուս մասնակիցների ինքնությունը: