Aurus-ը 600 կմ պահուստային ընթացքով ջրածնային սեդան է ներկայացրել

Մանրամասներ

1

Եկատերինբուրգի «Իննոպրոմ» ցուցահանդեսում ներկայացվել է Aurus ավտոմեքենայի ջրածնային տարբերակը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ մեքենան համալրված է համակցված էլեկտրասարքով, որում միավորված են քարշարկիչ էլեկտրական շարժիչը եւ էլեկտրաքիմիական գեներատորը՝ ջրածնով։ Մարտկոցի հզորությունը 100 կՎտ/ժ է։ Մինչեւ 100 կմ/ժ արագությունը սեդանը հավաքում է 4 վայրկյանում։ Ընթացքի պահուստը 600 կմ է։

Այս պահին Aurus ջրածնային մեքենայի նմուշներ արտադրվում են միայն տարբեր փորձարկումների համար։

Aurus-ը ռուսական առաջին շքեղ ավտոմեքենաների ապրանքանիշն է, որն իր շարքում ներառում է լիմուզին, սեդան, մինիվեն եւ ամենագնաց:

1