Գերմանիայում հայտարարել են, որ «Հյուսիսային հոսք 1» խողովակներով գազի մատակարարման դադարեցումը կարող է անժամկետ դառնալ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի էլեկտրաէներգիայի, գազի, հեռահաղորդակցության, փոստի և երկաթուղու դաշնային գործակալության (BNetzA) ղեկավար Կլաուս Մյուլլերը, փոխանցում է WAZ-ը։
«Հարցն այն է, թե արդյոք տեխնիկական աշխատանքները չեն վերածվի անվերջ տեխսպասարկումների քաղաքական պատճառներով։ Իրավիճակը լարված է, եթե չասենք՝ շատ լարված։ Մենք պետք է լրջորեն խոսենք խնայողության մասին», ասել է Մյուլլերը։
Նշենք, որ ռուսական Գազպրոմը 10 օրով դադարեցրել է «Հյուսիսային հոսք 1» խողովակաշարով գազամատակարարումը տեխնիկական աշխատանքների պատճառաբանությամբ։ Այս խողովակաշարով է մատակարարվում գազի հիմնական մասը Գերմանիային։
0Comments