Ուկրաինան սկսեց. հանրահայտ HIMARS համակարգերն արդեն հաջողությամբ կիրառվում են ռուսական հրամանատարական կետերի վրա․ CNN

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ուկրաինան սկսել է հաջողությամբ կիրառել HIMARS բազմակի հրթիռային համակարգերը ռուսական հրամանատարական կետերի վրա հարձակվելու համար, գրում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պաշտպանության նախարարության անանուն պաշտոնյային։

Մինչ Միացյալ Նահանգները պատրաստվում է ռազմամթերքի նոր խմբաքանակ ուղարկել Ուկրաինա առաջադեմ HIMARS հրթիռային համակարգի համար, ուկրաինական ուժերն արդեն զգալի առաջընթաց են գրանցել այդ համակարգերի կիրառման հարցում՝ ռուսական հրամանատարական կետերը խոցելու և ռազմի դաշտում դրանց հնարավորությունները նվազեցնելու համար, ասել է Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյան։

Նրա խոսքով, ուկրաինացի զինվորականները դեռևս շատ կարճ ժամանակ են օգտագործում HIMARS-ը, բայց նրանք դա արդեն արդյունավետ են անում՝ վերջերս ավարտված կարճատև ուսումնական շրջանից հետո։ Առնվազն չորս միավոր արդեն առաքվել է Ուկրաինա, ևս չորսը խոստացել են ԱՄՆ իշխանությունները։

ա