Ռուսաստանում զենքը քչություն է անում. Մեծ Բրիտանիայի հետախուզություն

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ռուսաստանը շարունակում է օգտագործել օդից արձակվող հականավային հրթիռները՝ որպես ցամաքային հարձակումների աջակցություն։ Դա, հավանաբար, պայմանավորված է ավելի ճշգրիտ ժամանակակից զենքերի պաշարների կրճատմամբ։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Կադրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ հունիսի 27-ին Կրեմենչուգի առևտրի կենտրոնը խոցած հրթիռը, ամենայն հավանականությամբ, եղել է X-32 [ռուսական օդից արձակված թեւավոր հրթիռ]։ Այն խորհրդային X-22-ի արդիականացված տարբերակն է [Խորհրդային և ռուսական թեւավոր օդային հականավային հրթիռ, ՆԱՏՕ-ի ծածկագրով AS-4 Kitchen]:

«Թեև X-32-ի մի քանի բնութագրեր բարելավվել են X-22-ի համեմատ, X-32-ը դեռ օպտիմիզացված չէ ցամաքային թիրախների ճշգրիտ խոցման համար, հատկապես քաղաքային միջավայրում: Սա մեծապես մեծացնում է կողմնակի վնասների հավանականությունը, երբ թիրախը գտնվում է խիտ կառուցապատված տարածքներում», ասված է Բրիտանիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

«Այդ զենքերը նվազ ճշգրիտ են և ոչ պիտանի հարվածների համար և քաղաքացիական զոհերի պատճառ են դարձել», – ասվում է բրիտանական հետախուզության հաղորդագրության մեջ: