Հրաժարականների օր․ «Ընդդիմությանը» կարող են հետեւել նաեւ քպ-ական պաշտոնյաները

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հայաստան դաշինքի պատգամավորնեփր Իշխան Սաղաթելյանի ու Վահե Հակոբյանի պաշտոնանկությունից հետո խորհրդարանի «ընդդիմության» մյուս պաշտոնյաները հրաժարականներ ներկայացրին, բացի Թագուհի Թովմասյանից։ Թագուհին կարծում է, որ ինքը մեծ առաքելություն է կատարում Հայաստանում, այդ պատճառով հրաժարական չի տա։ Բայց մյուս «ընդդիմադիրներն» էլ են համոզված, որ իրենք մեծ առաքելություն են կատարում, օրինակ՝ փողոց դուրս գալով «հետաձգել են կապիտուլյացիոն նոր պայմանագրի ստորագրումը»։ Իսկ Թագուհուն համոզում են, որ եթե նա էլ դուրս գա՝ «խորհրդարանական ճգնաժամ կսկսի»։ Իշխող ՔՊ-ն, իր հերթին, քչփորում է ԱԺ կանոնակարգն ու մյուս ակտերը՝ հասկանալու, թե ինչ է լինելու, եթե «ընդդիմությունն» առաջադրումներ չանի։

Հայ քաղաքական դասի ինտելեկտուալ, քաղաքական եւ այլ որակների, իրադարձությունների պատճառահետեւանքային կապի ընկալման համարժեքության մասին խոսելն անիմաստ զբաղմունք է։ Դրա բացակայությունը նկատելի է ամեն քայլափոխի՝ ներքին բանավեճերից, լաոյի շարժումից մինչեւ քպ-ական իշխանության կողմից պետական ինստիտուտների կազմալուծումը։ Եթե, իհարկե, մի կողմ դնենք արտաքին ուղղորդման հանգամանքը։ Մյուս կողմից, արտաքին ուղղորդումը հնարավոր է դառնում հենց քաղաքական դասի որակների պատճառով։

Այլապես, վաղուց կպարզեին, թե ինչն է Հայաստանում ճգնաժամի պատճառը եւ ինչը՝ հետեւանքը, եւ կվերացնեին պատճառը հետեւանքների ճահճում դեգրադացվելու փոխարեն։ Հայաստանն անկման ընթացքից հանելու համար խորհրդարանում ընդամենը մի քանի որոշում պետք է ընդունվեր։ Իսկ եթե «ընդդիմությունն» իսկապես շատ է ուզում հեռացնել քպ-ական իշխանությանը՝ աներ միակ հայտարարությունն ու շարժումը կառուցեր դրա վրա։

«Ընդդիմությանը» կարող են հետեւել նաեւ խորհրդարանի քպ-ական պաշտոնյաները եւ հրաժարականներ տալ, եւ ընդհանրապես՝ «ինքնալուծարվել», ինչը գուցե լավագույն ելքը լիներ, քանի որ 21-ին համապատասխան քվոտաներով ձեւավորված պառլամենտի խնդիրը մեկն է՝ օրինականացնել Հայաստանի դեմ իրագործվող ծրագրերը։

Սկզբնաղբյուր