Տղեք, ես Երևանի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում չեմ կայացրել, կարող եք խորը շունչ քաշել. Մարության

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Radar.am–ի այսօրվա հրապարակմանը, ըստ որի՝ 2012-2021 թթ․ Երևանի քաղաքապետարանում 40 մլն դոլարի չարաշահումներ են եղել։ Գրառման մեջ ասվում է․

«Այս և մի շարք այլ իշխանական «անաչառ» լրատվամիջոցներ այսօր ամբողջ օրը այս նյութն են տարածում: Ժամանակը խնայելու համար երկար տեքստը կարդալ իմաստ չունի` դրա միակ իմաստն, իհարկե հնչեղ վերնագիրն է։

Դե, իսկ շարժառիթը անգամ քաղաքականությամբ չզբաղվող մեր քաղաքացիներն են հասկանում․ Ֆալշստարտով քաղաքապետի թեկնածու հայտարարած քաղաքական ուժը հանրությանը «պատրաստում է ընտրություններին»:

Տղեք, ինչու չէ նաև աղջկեք, ես Երևանի հաջորդ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ այս պահին որոշում չեմ կայացրել , կարող եք խորը շունչ քաշել ու հանգիստ լինել։

Հ․Գ․ Հատկանշական է, որ ՊՎԾ-ն քաղաքապետարանում 2018-2021 թվականների չարաշահումներն էր փնտրում։ Դրանից առաջ ու դրանից հետո փաստորեն ոչինչ տեղի չի ունեցել»։