Միջազգային հարաբերություններում նոր էջ է բացվել․ Էրդողան

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Թուրքիայի նախագահ Էրդողանը Մադրիդում տեղի ունեցած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Թուրքիան ՌԴ-ի և Ուկրաինայի հետ հարաբերությունների մասով կշարունակի հավասարակշռված քաղաքականություն վարել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Անատոլիական գործակալությունը:

«Մենք կշարունակենք հավատարիմ մնալ հավասարակշռված քաղաքականությանը։ Թուրքիան այսօր որոշակի կապեր ունի Ռուսաստանի հետ։ Թուրքիայի կողմից սպառվող բնական գազի մինչև 40 տոկոսը ներկրվում է Ռուսաստանից։ Բացի այդ, իրականացվում է «Աքքույու» ԱԷԿ-ի նախագիծը, որի չորրորդ էներգաբլոկի հիմնումը նախատեսված է առաջիկա ամիսներին, հնարավոր է նաև հուլիսին»,- ասել է Էրդողանը։ Թուրքիայի ղեկավարը հույս է հայտնել, որ 2023-24 թվականներին ատոմակայանները շահագործման կհանձնվեն։

«Թուրքիան կշարունակի սերտ շփումները թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ՝ հավասարակշռելով իր քայլերը։ Մենք դեմ ենք Անկարայի դիվանագիտական ջանքերի ճգնաժամին»,- ընդգծել է Էրդողանը:

Նա  միաժամանակ նշել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ռազմական գործողությունների սկսվելով միջազգային հարաբերություններում նոր էջ է բացվել ինչպես տարածաշրջանում, այնպես էլ ամբողջ աշխարհում։