Վահե Հակոբյանը չի նախագահել իր գլխավորած հանձնաժողովի 11 նիստ

Մանրամասներ
ա

Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին օրացուցուցային կիսամյակի ընդհանուր 342 քվեարկություններից Վահե Հակոբյանը չի մասնակցել 194-ին։ ԱԺ ութերորդ գումարման ընթացքում հրավիրված 25 խորհրդի նիստերից բացակայել է 20 անգամ։ Այս մասին ԱԺ նիստում Վահե Հակոբյանի՝ որպես Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին հարցի քննարկման ժամանակ ասաց «ՔՊ» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։

«Ազգային ժողովն ութերորդ գումարման ընթացքում ընդունել է 253 օրենք, որոնցից 83-ի համար գլխադասային է եղել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը։ ԱԺ ութերորդ գումարման ընթացքում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է 27 հերթական և արտահերթ նիստեր։ Հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը նիստերի նախապատրաստման, կազմակերպման աշխատանքներին չի մասնակցել, չի նախագահել թվով 11 նիստ։ Հանձնաժողովի ընդունարանը պարբերաբար փակ է եղել, իսկ զանգերը մնացել են անպատասխան»,- ասաց նա։