Քիսինջերը Ուկրաինայում պատերազմի ավարտի 3 տարբերակ է նշել

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ԱՄՆ նախկին պետքարտուղար (1973-1977թթ.) և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական (1969-1975թթ.) Հենրի Քիսինջերը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է ավարտվել երեք ճանապարհով:

«Եթե Ռուսաստանը կանգ առնի այնտեղ, որտեղ հիմա է, նա կնվաճի Ուկրաինայի 20%-ը և Դոնբասի մեծ մասը՝ գլխավոր արդյունաբերական և գյուղատնտեսական շրջանը, ինչպես նաև մի կտոր հող Սև ծովի երկայնքով։

Եթե նա կանգ առնի (իր ներկայիս դիրքերի վրա), ապա դա (Ռուսաստանի համար) հաղթանակ կլինի։ Եվ ՆԱՏՕ-ի դերը (այս դեպքում) այնքան նշանակալից չի լինի, որքան նախկինում ենթադրվում էր»,- ասել է նա բրիտանական The Spectator ամսագրին տված հարցազրույցում։

Երկրորդ տարբերակը, Քիսինջերի կարծիքով, Ռուսաստանին «դուրս բերելու» փորձն է այն տարածքներից, որոնք նա բռնակցել էր նախքան հատուկ գործողության մեկնարկը, այդ թվում՝ Ղրիմը։

«Այնուհետև, եթե ռազմական գործողությունները շարունակվեն, «(Արևմուտքի համար) կառաջանա Ռուսաստանի հետ պատերազմում ներքաշվելու ռիսկը», - ասել է Քիսինջերը:

Երրորդ սցենարը, ըստ դիվանագետի, մինչև փետրվարի 24-ը (Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկի սկիզբը) իրավիճակին վերադառնալն է։ Նրա կարծիքով՝ այս դեպքում Ուկրաինան «կվերազինվի և սերտորեն կապված կլինի ՆԱՏՕ-ի հետ» կամ նույնիսկ կդառնա դաշինքի անդամ։ Միաժամանակ նա նշել է, որ այս սցենարը ենթադրում է հակամարտության որոշակի ժամկետով սառեցում։