Ուկրաինան խզում է հարաբերությունները Սիրիայի հետ

Մանրամասներ
ա

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է Սիրիայի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների խզման մասին՝ ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչման համար։ Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։

«Մեր դիրքորոշումը հստակէ. մենք հնարավորինս կոշտ ենք արձագանքում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու և ազգային շահերը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ դիվանագիտական ​​ճակատում խարխլելու ցանկացած փորձին», – ասել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան։