Բայդենը հայտարարել է Ուկրաինային ռազմական նոր խոշոր օգնության մասին

Մանրամասներ
ա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ուկրաինային 800 միլիոն դոլար արժողությամբ օգնության նոր փաթեթի մասին, որը կներառի հակաօդային պաշտպանության առաջադեմ համակարգեր։ Այս մասին նա հայտարարել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը։

Մասնավորապես, նոր փաթեթը կներառի ՀՕՊ համակարգեր, HIMARS հեռահար հրթիռային համակարգեր, լրացուցիչ հրետանի և զինամթերք։

Բայդենը նշել է, որ ԱՄՆ-ն արդեն 7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Ուկրաինային, ինչ նա դարձել է երկրի նախագահ, և նախատեսում է շարունակել աջակցությունը։

«Առաջիկա օրերին մենք նախատեսում ենք հայտարարել ավելին, այդ թվում՝ նոր ժամանակակից արևմտյան հակաօդային պաշտպանության համակարգեր Ուկրաինայի համար, ավելի շատ հրետանի և զինամթերք, հակամարտկոցային ռադարներ, լրացուցիչ զինամթերք HIMARS հրթիռային համակարգերի համար, որոնք մենք արդեն տրամադրում ենք Ուկրաինային»,- ասել է Բայդենը։