Կիևի գործողությունների համար այլ սահմանում չկա, բացառությամբ մարդկության դեմ հանցագործության. Պուտին

Մանրամասներ
ա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի X-րդ միջազգային իրավական ֆորումի մասնակիցներին ուղերձում ասել է, որ Կիևի վարչակարգի գործողություններն այսօր կարող են դիտվել միայն որպես մարդկության դեմ հանցագործություն և ուրիշ ոչինչ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Կիևի ռեժիմի գործողությունների համար այլ սահմանում չկա, բացառությամբ մարդկության դեմ հանցագործության»,- ասել է պետության ղեկավարը։

Պուտինը Դոնբասի բնակիչների նկատմամբ ուկրաինական իշխանությունների քաղաքականությունն անվանել է «ցեղասպանություն» և հայտարարել համարժեք և ճկուն իրավական կարգավորման անհրաժեշտության մասին՝ «մարդկության դեմ նման հանցագործությունները կանխելու համար»։