Ես ողջունում եմ Վանեցյանի արածը, մարդն ասաց` ես չեմ վերադառնալու և դրեց մանդատը․ Ալեն Սիմոնյան

Մանրամասներ

1

Կամ կգան, խելոք կնստեն կամ կզրկվեն մանդատներից այնքան ժամանակ, մինչև իրենց ցուցակից կգան նորմալ պատգամավորներ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից և պաշտոնից զրկելու հարցին։

«Ես ողջունում եմ Արթուր Վանեցյանի արածը, մարդն ասաց` ես չեմ վերադառնալու և դրեց մանդատը։ Իշխան Սաղաթելյանը պետք է ոչ թե հարցազրույց տա և ասի` մենք գնալու ենք մեր օրակարգով, այլ պետք է ասի՝ ես քաղաքական գործընթաց եմ սկսել, ընդունել եմ իմ պարտությունը, հիմա ես դնում եմ իմ մանդատը և գնում եմ։ Ընդդիմություն եղած ժամանակ մենք պարտվեցինք ընտրություններում, ՔՊ վարչությունը հրաժարական տվեց։ Դե թող ցույց տան, որ սա պաշտոնակռիվ չի։ Սա պաշտոնակռիվ է, անձեռնմխելիության և աշխատավարձ ստանալու խնդիր է»,- ասաց Սիմոնյանը։