Մադրիդում ՆԱՏՕ-ի վեհաժողովի առաջին օրվա ավարտին Բրիտանիան հայտարարեց ևս 1 միլիարդ ֆունտ ստեռլինգ (1,2 միլիարդ դոլար) հատկացնելու մասին՝ Ուկրաինայի զինված ուժերին աջակցելու համար:
«Բրիտանական զենքը, տեխնիկան և ռազմական ուսուցումը վերափոխում են Ուկրաինայի պաշտպանությունը», – ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը: «Եվ մենք կշարունակենք ամուր կանգնել ուկրաինացի ժողովրդի թիկունքին՝ ապահովելու Պուտինի պարտությունը Ուկրաինայում»:
Հաղորդվում է, որ հատկացված միջոցները կօգտագործվեն ուկրաինական բանակի մարտունակության ամրապնդման համար՝ ներառյալ հակաօդային պաշտպանության համակարգերը, անօդաչու թռչող սարքերը, էլեկտրոնային պատերազմի նորագույն սարքավորումները, ինչպես նաև ուկրաինացի զինվորականներին անհրաժեշտ պարագաներ:
Այսպիսով, այս տարվա սկզբից Բրիտանիայից Ուկրաինային տրամադրվող տնտեսական եւ ռազմական օգնության ընդհանուր ծավալը կկազմի 3,8 մլրդ ֆունտ (4,6 մլրդ դոլար), գրում է BBC-ն։
0Comments