Շնորհավոր ծնունդդ, Գերագույն գլխավոր հրամանատար. ՀՀԿ երիտասարդները շնորհավորել են Սերժ Սարգսյանի տարեդարձը

Մանրամասներ

Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ծննդյան օրն է: Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) երիտասարդական կառույցը տեսանյութ և ուղերձ է հրապարակել ֆեյսբուքյան էջում, որում ասովում է.

«Մեծարգո՛ պարոն Նախագահ, ի սրտե շնորհավորում ենք Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ:

Կանգնած լինելով հայկական երկու հանրապետությունների և հայոց հերոսական բանակի կազմավորման ակունքներում` Դուք արել և անում եք հնարավորը հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա միասնականության ամրապնդման, միջազգային ասպարեզում Հայաստանի դերի բարձրացման ուղղությամբ:

Մեկ անգամ ևս շնորհավորում ենք Ձեզ ծննդյան տարեդարձի առթիվ և մաղթում քաջառողջություն, ուժ և եռանդ, որպեսզի շարունակեք Ձեր ազգանվեր ու հայրենանվեր գործունեությունը։

Եվ ինչպես նշել եք Ձեր խոսքերում՝ մենք միասնությամբ ենք ուժեղ, իսկ ուժը հաղթանակ է»։