ՆԱՏՕ-ն պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ դաշինք մտնելու ժամկետների վերաբերյալ. Ստոլտենբերգ

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

ՆԱՏՕ-ն դեռ պատրաստ չէ Վրաստանին որևէ խոստում տալ Հյուսիսատլանտյան դաշինք մտնելու ժամկետների վերաբերյալ։ Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մադրիդում դաշինքի գագաթնաժողովի երկրորդ օրվան հաջորդած մամուլի ասուլիսում։

«Ինչ վերաբերում է անդամակցության հարցին, ապա մենք չենք պատրաստվում որևէ ժամկետ նշել»,- ասել է գլխավոր քարտուղարը։