«Թրամփը կոչ է արել՝ գրոհել Կապիտոլիումը». Սպիտակ տան նախկին աշխատակից

Մանրամասներ
ա

«Դոնալդ Թրամփը գիտեր, որ իր կողմնակիցները զինված են և, ամենայն հավանականությամբ, կդիմեն բռնության, երբ նա 2020 թվականի հունվարի 6-ին՝ ընտրություններում պարտվելուց հետո, դրդեց նրանց՝ ներխուժել Կապիտոլիում». այս մասին նախագահի վարչակազմի ղեկավարի նախկին օգնական Քեսսիդի Հաթչինսոնը հայտարարել է հարձակման հանգամանքները հետաքննող Կոնգրեսի հանձնաժողովի նիստում։

Հանձնաժողովն արդեն մի շարք հանրային լսումներ է անցկացրել՝ պարզելու, թե արդյոք նախկին նախագահ Թրամփը անձնական դերակատարում ունի Կոնգրեսի կողմից 2020 թվականի ընտրությունների արդյունքների հաստատմանը խոչընդոտելու հարցում։

Մինչ այժմ հանձնաժողովը չուներ այն անձի վկայությունը, ով առաջին ձեռքից կիմանար, թե ինչ էր կատարվում Սպիտակ տանը՝ հարձակումից անմիջապես առաջ։ Եվ հիմա, վեցերորդ նիստի ժամանակ, Հաթչինսոնը կարծես լրացրել է հետաքննության բոլոր բացերը։