Մոսկվայում խոշոր հրդեհ է բռնկվել. ՖՈՏՈ

Մանրամասներ

Մոսկվայի Կաշիրսկոյե խճուղում ավտոմեքենայի անվադողերով մեծ պահեստ է այրվել։ Հրդեհի տեսանյութը հրապարակել է Mash Telegram ալիքը։ 

Հրդեհի մակերեսը 500 մետր է։ Մոսկվայի տարբեր հատվածներից տեսանելի է հրդեհված պահեստից խիտ սև ծխի սյունը։ Պարբերաբար պայթյուններ են լսվել։

Զոհերի մասին տեղեկություններ այս պահին չկան։ Նախնական տվյալներով՝ սկզբում հրդեհ է բռնկվել աղբակույտում, և միայն դրանից հետո կրակը տարածվել է անվադողերով պահեստի վրա։

աաա