ՔՊ-ն ունի Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոնից ազատելու օբյեկտիվ, հիմնավորված որոշում. Վահագն Հովակիմյան

Մանրամասներ
ա

Կա որոշում, մենք առաջորդվելու ենք այդ որոշմամբ։ Վահե Հակոբյանին ու Իշխան Սաղաթելյանին պաշտոններից ազատելու մասին հիմնավորումները կներկայացվեն, երբ որոշման նախագիծ կներկայացվի։ Լրագրողների հետ զրույցում ասաց իշխող խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։

«ԱԺ կանոնակարգը նախատեսում է փակ քվեարկություն։ Տվյալ դեպքում նման նախագիծը կարող է շրջանառության մեջ դնել խմբակցությունը։ Քանի որ ՔՊ-ն արդեն արել է նման հայտարարություն, որ հանդես է գալու նման նախաձեռնութամբ, հիմնավորումները կներկայացնի նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո։ Կա որոշում, մենք առաջորդվելու ենք այդ որոշմամբ։ Երբ կներկայացվեն հիմնավորումները, կհասկանաք, որ այստեղ որևէ անձնական  խնդիրներ չկան, այստեղ կա հիմնավորված, օբյեկտիվ որոշում։ Եթե տեղի ունենա նշված պատգամավորերի պաշտոնանկությունը, նրանք կշարունակեն մնալ որպես պատգամավոր»,- ասաց նա։