Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իսկապես հիվանդ է, բայց նրա հիվանդությունը որոշ չափով ավելի բարդ է, քան այն, որի մասին տեղեկություններ են տարածվում։ Այս մասին ամերիկյան NBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ըստ նրա՝ սա հիվանդություն է ուկրաինացիների հանդեպ։ «Ես չգիտեմ, թե ինչ է կատարվում Վլադիմիր Պուտինի հետ: Կարծում եմ, որ դա մեծ հիվանդություն է, բայց այն ավելի բարդ է, քան այն հիվանդությունը, որի մասին դուք խոսում եք։ Դա հիվանդություն է մեր ժողովրդի հանդեպ հարգանքի հարցում, զավթման, խոշտանգումների հիվանդություն, որ նրանք իրագործել են մեր հողում», ասել է նախագահը:
Նա ընդգծել է, որ Ռուսաստանում հիվանդ է ոչ միայն Պուտինը. «Ցավոք սրտի, սա մեկ անձի հարց չէ: Ռուսաստանի նախագահի շրջապատում շատ մարդիկ հիվանդ են դրա պատճառով. ուռճացած հավակնություններ, մարդկային կյանքի, միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքի բացակայություն։ Նրանց համար այս ամենը ոչինչ է։ Այդ հիվանդությունը վտանգավոր է մեր պետության համար», ասել է նա։
0Comments