ԱՄՆ-ն վաղը կհայտարարի Եվրոպայում ցամաքային նոր ուժերի, նավատորմի և ռազմաօդային ուժերի տեղակայման մասին

Մանրամասներ
ա

Միացյալ Նահանգները պատրաստվում է հայտարարել եվրոպական մի շարք երկրներում ռազմական կոնտինգենտի երկարաժամկետ տեղակայման մասին, ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ «Վաղը կոնկրետ հայտարարություններ կլինեն ցամաքային, ռազմածովային և օդային ուժերի վերաբերյալ՝ երկարաժամկետ կտրվածքով»,- ասել է նա։

Զինված ուժերի մեծ մասը տեղակայվելու է Բալկաններում, Բալթյան երկրներում և Ռուսաստանի արևելյան սահմաններին, հավելել է Սալիվանը ճեպազրույցի ժամանակ։

Խորհրդականի խոսքով՝ դաշինքը ստանձնելու է ուժերի տեղակայման վերաբերյալ պատմական պարտավորությունների փաթեթ։ Զորքերը իրենց տեղում կմնան նույնիսկ ուկրաինական ճգնաժամի ավարտից հետո։

Միաժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում իր ուժերն է համալրում ոչ այնքան Ռուսաստանի գործողությունների, որքան «ռազմավարական իրողությունների երկարաժամկետ փոփոխությունների» պատճառով։ Մասնավորապես, կհայտարարվի Իսպանիայի հարավում գտնվող բազայում ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու հավելյալ կործանիչներ տեղակայելու մասին։

Սալիվանը նաև բարձրացրել է դաշինքի անդամների՝ ՀՆԱ-ի երկու տոկոսը վճարելու հարցը՝ նրանց անվտանգության ամրապնդմանն աջակցելու համար։ Վաշինգտոնի համար սա ցավոտ հարց է. նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին փորձեց ստիպել եվրոպական երկրներին վճարել Եվրոպայի պաշտպանության համար, իր դեմ քննադատության մեծ ալիք առաջացնելով:

Սալիվանն ասել է, որ դաշինքի անդամ շատ երկրների կողմից իրավիճակն այժմ արագորեն շտկվում է: Նախագահի խորհրդականը նշել է ՆԱՏՕ-ի երկրների կողմից պաշտպանական կարողությունների ամրապնդմանն ուղղված ներդրումների զգալի աճը. նրա խոսքով, գագաթնաժողովը ցույց կտա, որ դաշինքի անդամների մեծ մասը կամ արդեն հասել է պահանջվող երկու տոկոս նշագծին, կամ ճանապարհին է հասնելու դրան մինչև 2024թ. .