Պուտինի ռեժիմին մարդկային կորուստները չեն կանգնեցնի․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը ելույթ է ունեցել Royal United Services ռազմական ինստիտուտի համաժողովում։ Ուոլեսն իր ելույթում ընդգծել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության համար հետագա ներդրումների կարևորությունը, որը վտանգված է ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև այլ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի կողմից։

«Մենք միշտ պետք է պատրաստ լինենք մարտի», – ասել է նա, «քանի որ գնալով ավելի պարզ է դառնում, որ նախագահ Պուտինին չի կանգնեցնի մարդկային մեծ կորուստների սպառնալիքը», ասել է նա:

«Ինչպես ինձ ասաց նախարար Շոյգուն, երբ ես այս տարի գնացի Մոսկվա, ոչ ոք չի կարող տառապել այնպես, ինչպես ռուսները: Այդ խոսքերում լսելի էր գրեթե այլասերված հպարտություն, և կարծում եմ, որ մեզ և մեր դաշնակիցներին Պուտինի ռեժիմից տարբերում է այն, որ մենք ծառայում ենք մեր ժողովուրդներին՝ նրանց պաշտպանելու և տառապանքները կանխելու համար, մինչդեռ նրանք օգտվում են անմեղ մարդկանց տառապանքից՝ ծառայելու իրենց իմպերիալիստական ​​նկրտումներին»,- հավելել է նախարարը։

Ուոլեսը մասնավորապես նշել է վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ բրիտանական պաշտպանական արդյունաբերության ֆինանսավորումը 24 միլիարդ ֆունտ ստեռլինգով ավելացնելու որոշումը։ Դա բրիտանական պաշտպանական բյուջեի ամենակտրուկ աճն է վերջին 30 տարվա ընթացքում, և, ըստ Ուոլասի, արդարացված է:

«Կա շատ իրական վտանգ, որ Ռուսաստանը կհարձակվի Եվրոպայի վրա»,- հավելել է նա։