Ուկրաինայում առևտրի կենտրոնին ռուսական հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է 16-ի

Մանրամասներ
ա

Վերջին տվյալներով, Ուկրաինայի Կրեմենչուգ քաղաքի առեւտրի կենտրոնին ռուսական հրթիռային հարվածի զոհերի թիվը հասել է 16-ի, մոտ 6 տասնյակ մարդ տեղափոխվել է հիվանդանոց։ Անհայտ է մնում մի քանի տասնյակ մարդկանց ճակատագիրը, ովքեր հարվածի ժամանակ գտնվել են կենտրոնում։

Ռուսական բանակը երեկ եւ այսօր շարունակում է խաղաղ բնակավայրերի հրթիռակոծումը, թիրախավորելով խաղաղ բնակիչներին։ Ուկրաինական զլմ-ները տեղեկացնում են Դոնբասում, Նիկոլաեւում, Խարկովում զոհերի եւ վիրավորների մասին։

Նախագահ Զելենսկին, մեկնաբանելով առեւտրի կենտրոնի հրթիռակոծումը, ասել է, որ Ռուսաստանը վեր է ածվել աշխարհի խոշորագույն ահաբեկչական կազմակերպության։ Մեծ Յոթնյակի երկրները այն համարել են ռազմական հանցագործություն։