ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը. ԱՄՆ Պետդեպ

Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին. ԱՄՆ
ա

ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը (Իգոր Խովաև) չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը, Twitter-ում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։

«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը. Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել էր, որ «ԵԱՀԿ Մինսկի խումբը դադարեցրել է իր գործունեությունը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախաձեռնությամբ»: