Կրեմլը հաստատել է Պուտինի մասնակցությունը G20-ի գագաթնաժողովին

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է
ա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ինդոնեզիայի հրավերը՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք «Քսանյակի» (G20) գագաթնաժողովին։ ՌԴ ղեկավարի մասնակցությունը հաստատել է նրա օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Այո՛, մենք հաստատել ենք մեր մասնակցությունը»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Միաժամանակ նա չի հստակեցրել՝ Պուտինն անձա՞մբ է մասնակցելու միջոցառմանը, թե՞ առցանց։

«Մենք ստացել ենք պաշտոնական հրավեր, ինչը շատ կարևոր է, քանի որ արևմտյան համապատասխան երկրներ ինդոնեզացիների վրա ճնշում են գործադրել ու գործադրում են»,- հավելել է նախագահի օգնականը և նշել, որ այդ հարցը կքննարկվի հունիսի 30-ին Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյի Մոսկվա այցի ժամանակ։