ՀՀ-ում կհիմնվի «Հալալ» սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ

Մանրամասները՝ տեսանյութում
Live24.am-ը ներկայացնում է

Տեղական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով Հայաստանում կհիմնվի «Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի մասնաճյուղ։ Կազմակերպության տրամադրած սերտիֆիկատը գործում է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներում։

Ժաննա Զաքարյան (ՀՀ ԷՆ որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ) - Սերտիֆիկատի առկայությունը բավարար է, որ արտադրանքը համարվի անվտանգ և որակյալ:

Սերտիֆիկատի առկայությունը հայ արտադրողներին հնարավորություն կտա իրենց արտադրանքը առանց խոչընդոտի արտահանել մահմեդական երկրներ:

Այդար Գազիզով («Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի գլխավոր տնօրեն) - Հայաստանի տնտեսության մեջ գյուղատնտեսությունն ու անասնապահությունը 1/3 մասն են կազմում: Այս առումով ունեք զգալի ներուժ: Արտահանման և նոր շուկաներում գործունեություն սկսելու համար սա շատ լավ հնարավորություն է:

Սերտիֆիկատ հնարավոր է ստանալ 2-3 ամսում: Շատ իսլամական երկրներ «Հալալ» սննդամթերքի սերտիֆիկացումը անհրաժեշտություն են դարձրել:

Կարեն Ոսկանյան («Հալալ» միջազգային ստանդարտացման և սերտիֆիկացման կենտրոնի ներկայացուցիչ) - Եթե Հայաստանում սերտիֆիկացված արտադրանքը շատ լինի, կավելանա նաև մահմեդական երկրներից դեպի Հայաստան զբոսաշրջիկների թիվը:

Կենտրոնը «Հալալ» սերտիֆիկացում է իրականացնում ոչ միայն մսամթերքի, այլև սննդամթերքի այլ տեսակների, առողջապահական և խնամքի միջոցների, զբոսաշրջության, նույնիսկ տաքսի ծառայության ոլորտներում։

1lurer.am