«Երիտասարդական» մետրոյի հարակից այգում ինքնակամ կառուցված սրճարանն ապամոնտաժվել է

Մանրամասներ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է՝ վարչական շրջանում ապօրինի շինարարություն չի լինելու։

«Հարգելի՛ քաղաքացիներ, այս հարցում զիջումները բացառվում են։

Օղակաձև զբոսայգու 2-րդ հատվածում՝ «Երիտասարդական» մետրոյի հարակից այգում ինքնակամ կառուցված սրճարանը ապամոնտաժվեց` համապատասխան թույլտվության բացակայության հիմքերով:

Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ապօրինի տիրապետելու ցանկացած փորձ արժանանալու է համապատասխան գործողությունների իրականացմանը»,- գրել է Ղուկասյանը: