Տարբեր երկրների փորձագետների խումբը՝ Բրիտանիայի գլխավորությամբ, սկսել է տեխնոլոգիա մշակել, որի շնորհիվ կկարողանա ճանաչել Ուկրաինայում Ռուսաստանի կողմից գողացված հացահատիկը և կանխել դրա մուտքը համաշխարհային շուկա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Մեծ Բրիտանիայի շրջակա միջավայրի նախարար Ջորջ Յուստիսը, գրում է BBC-ն։
Մեծ Բրիտանիան համաշխարհային առաջատարն է ԴՆԹ-ի թեստի միջոցով մշակաբույսերի ծագման ստուգման հարցում, ասել է նա:
Նոր մշակումը նշանակում է, որ Ռուսաստանից արտահանված ամբողջ հացահատիկը կվերլուծվի՝ որոշելու ճշգրիտ տարածաշրջանը, որտեղ այն աճեցվել է:
Որոշ աղբյուրների համաձայն՝ առաջին փուլում նախաձեռնության համար հակտացվելու է 1,5 մլն ֆունտ ստեռլինգ։
Ուկրաինան պարենամթերքի խոշորագույն արտահանողներից մեկն է աշխարհում։ Բայց ռուսական ներխուժման սկզբից ուկրաինական նավահանգիստները, որտեղ արդեն կուտակվել են միլիոնավոր տոննա տարբեր ապրանքներ, հիմնականում հացահատիկ, արգելափակվել են։
BBC-ի վերջին հետաքննությունը բացահայտել էր, որ գողացված հացահատիկի մի մասը գնել են մի քանի երկրներ, մասնավորապես՝ Թուրքիան։
0Comments