ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ դաշինքը կավելացնի իր արագ արձագանքման ուժերի թիվը գրեթե ութ անգամ՝ մինչև 300,000 զինծառայող, «ռազմավարական մրցակցության դարաշրջանի մեկնարկի» պատճառով։ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերը ներկայում ունեն մոտ 40000 զինծառայող, գրում է BBC-ն:
Այս շաբաթ Մադրիդում տեղի կունենա ՆԱՏՕ-ի վեհաժողովը, որտեղ ակնկալվում է, որ դաշինքի 30 անդամները նույնպես կպայմանավորվեն Ռուսաստանի դեմ պատերազմում Ուկրաինային հետագա աջակցության շուրջ:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ակնկալում է, որ դաշնակիցները հասկացնել կտան, որ Ռուսաստանը դարձել է «մեր անվտանգության ամենալուրջ և անմիջական սպառնալիքը»։ Մինչ այս ՆԱՏՕ-ի ռազմավարական հայեցակարգում Ռուսաստանը սահմանվում էր որպես դաշինքի գործընկեր։
Ըստ Սթոլթենբերգի՝ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում նշվելու է նաև Չինաստանից աճող սպառնալիքը։ Մադրիդում դաշինքի անդամները կքննարկեն, թե ինչպես արձագանքել հարեւան երկրներում Ռուսաստանի ու Չինաստանի աճող ազդեցությանը։
0Comments