Պետք է ցույց տանք, որ մենք ավելի զիլ ենք, քան Պուտինը. G7-ի առաջնորդները վերհիշել են Ռուսաստանի նախագահի մերկ իրանով լուսանկարը

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Հումորն անպակաս է նույնիսկ այնպիսի լուրջ իրադարձությունների ժամանակ, ինչպիսին Գերմանիայում G7-ի գագաթնաժողովն է։ Համաշխարհային առաջնորդները հանդիպման մեկնարկից առաջ վերհիշել են 2009 թվականի հայտնի ֆոտոշարքը, որտեղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մերկ իրանով կեցվածք է ընդունել ձիու վրա, գրում է The Guardian-ը։

Ինչպես գրում է պարբերականը, ամեն ինչ սկսել է նրանից, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, նստելով սեղանի շուրջ, հարցրել է մյուս համաշխարհային առաջնորդներին, թե ինչ պետք է անի բաճկոնի հետ՝ հանի՞, թե՞՝ ոչ։

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն, պատասխանել է գործընկերոջը և խորհուրդ տվել սպասել համատեղ պաշտոնական լուսանկարին, ապա նոր հանել բաճկոնները։

«Բայց մենք պետք է ցույց տանք, որ մենք ավելի զիլ ենք, քան Պուտինը», - կատակով հակադարձել է Ջոնսոնը ՝ ակնարկելով կիսամերկ Պուտինի լուսանկարը ձիու վրա:

Տրյուդոն, հասկանալով բրիտանական վարչապետի կատակը, նշել է, որ G7-ի առաջնորդները պետք է հանրությանը ցույց տան իրենց մերկ իրանով ձիավարելու հմտությունները:

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը բարձր է գնահատել Տրյուդոյի գաղափարը և նշել, որ ձիավարությունը լավագույն բանն է աշխարհում։