Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրում (չեզոք գոտի) ճանապարհը վնասվել է։
Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտըհայտնում է, որ հորդառատ անձրևների և առատ տեղումների հետևանքով բարձրացել է Թերգի գետի մակարդակը, ինչի հետևանքով էլ վնասվել է ճանապարհահատվածը։
Դեպարտամենտի փոխանցմամբ՝ նշված հատվածում, մինչև համապատասխան միջոցներ ձեռնարկելը, արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։
0Comments