Եգիպտոսը Հնդկաստանից 180 հազար տոննա ցորեն կգնի

Մանրամասներ
ա

Եգիպտոսը Հնդկաստանից 180 հազար տոննա ցորեն գնելու պայմանագիր է կնքել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը`վկայակոչելով մատակարարման նախարար Ալի Մոսելիին:

Եգիպտոսը, որն աշխարհի խոշորագույն ցորեն ներկրող պետություններից է, այլընտրանքներ է փնտրում՝ սեւծովյան հացահատիկի արտահանման համար, որոնք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ընդհատվում են: Մինչ այս Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան Եգիպտոսի համար ցորենի ներկրման հիմնական մատակարարներն են եղել:

Խոչընդոտներից բացի, բարձրացել է նաեւ ցորենի արժեքը, իսկ Եգիպտոսում կառավարությունն իր 70 միլիոն բնակչության համար սուբսիդավորում է հացը:

Մայիսին Եգիպտոսը Հնդկաստանի հետ համաձայնության էր եկել՝ 500 հազար տոննա ցորեն գնելու վերաբերյալ, սակայն Հնդկաստանն արգելել էր ցորենի արտահանումը`սեփական պաշարների պակասության պատճառով: Ավելի ուշ այն ինդուլգենցիաներ է սահմանել պարենային անվտանգության կարիք ունեցող երկրների համար, ինչպիսին Եգիպտոսն է:

Մոսելին նշել է, որ ցորենի ներկրման նպատակով բանակցում են նաեւ Ռուսաստանի հետ:

Նա հավելել է, որ 2022/23 ֆինանսական տարում նախատեսում է տնտեսել մոտ 500 հազար տոննա ներկրված ցորեն`ներկրելով 5-ից 5,5 միլիոն տոննա։ Ցորենի ներկայումս առկա պաշարները կբավարարեն 5,7 ամիս: