Արարատ Միրզոյանը վաղը կմեկնի Աթենք

Մանրամասներ
ա

Հունիսի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Հունաստանում:
Այցի շրջանակներում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա Հունաստանի նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի հետ:

Այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նախարարներ Արարատ Միրզոյանը և Նիկոս Դենդիասն իրենց հանդիպման արդյունքներով հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: