Ստոլտենբերգն ու Էրդողանը քննարկել են Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը

Մանրամասներ
ա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտերը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ստոլտենբերգը նշել է, որ հարցն Էրդողանի հետ քննարկել է հեռախոսազրույցի միջոցով՝ հավելելով, որ պայմանավորվել են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ Բրյուսելում և Մադրիդում: