Կիևը Գերմանիայից մեկ միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա

Մանրամասներ
ա

Կիևը 1 միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա Գերմանիայից:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն:

«Ուկրաինան Գերմանիայից մեկ միլիարդ եվրո դրամաշնորհ կստանա՝ պետության առաջնային ծախսերը հոգալու համար: Երեկ դրամաշնորհային ֆինանսավորման նպատակով համաձայնագիր եմ ստորագրել Գերմանիայի կառավարության հետ»,-գրել է նախարարը: