ԵՄ-ն և ՆԱՏՕ-ն կոալիցիա են հավաքում Ռուսաստանի հետ պատերազմի համար. Լավրով

Մանրամասներ
ա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրամիությունը և ՆԱՏՕ-ն կոալիցիա են հավաքում Ռուսաստանի դեմ կռվելու և, մեծ հաշվով, պատերազմելու համար, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ 

«Մենք քիչ պատրանքներ ունենք ռա այն, որ Եվրամիության ներկայիս ռուսատյաց լարվածությունը ինչ-որ կերպ կցրվի կամ կփոխվի տեսանելի, և ճիշտն ասած, երկարաժամկետ հեռանկարում: Բայց սա այն ճանապարհն է, որն ընտրել են եվրոպացիները»,- ասել է Լավրովը Ադրբեջանի արտգործնախարարի հետ մամուլի ասուլիսում։

«Սա ճանապարհ է, որը, ցավոք, հիշեցնում է... Գիտեք, երբ սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, Հիտլերն իր դրոշի տակ հավաքեց եվրոպական երկրների զգալի մասը, եթե ոչ մեծ մասը Խորհրդային Միության դեմ պատերազմի համար: Հիմա նույնպես, ներառյալ Եվրամիությունը, ՆԱՏՕ-ի հետ հավաքում են ժամանակակից կոալիցիա՝ Ռուսաստանի Դաշնության դեմ կռվելու և մեծ հաշվով պատերազմելու համար։ Այս ամենին մենք շատ ուշադիր կհետևենք»,- ընդգծել է Լավրովը