Բրիտանական հետախուզությունը հրապարակել է իր հերթական ամփոփումն Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ։ Հունիսի 19-ից ռուսական բանակը 5 կմ առաջ է շարժվել դեպի Լիսիչանսկ, ուկրաինական որոշ ստորաբաժանումներ նահանջել են։
Լիսիչանսկը Լուգանսկի շրջանի վերջին խոշոր քաղաքն է, որը մնում է Ուկրաինայի վերահսկողության տակ:
«Որոշ ուկրաինական ստորաբաժանումներ նահանջել են՝ հավանաբար շրջապատումից խուսափելու համար», – ասում է բրիտանական հետախուզությունը: «Ռուսաստանի բարելավված դիրքն այս հատվածում, հավանաբար, վերջին ուժեղացումների և կրակի բարձր կենտրոնացման արդյունքն է»:
Ըստ բրիտանացի զինվորականների՝ ռուսական բանակը «աճող ճնշում է գործադրում Լիսիչանսկ-Սևերոդոնեցկ հատվածի վրա։ «Սակայն Դոնեցկի շրջանի արևմուտքը գրավելու ջանքերը դեռս ապարդյուն են», – ասվում է զեկույցում:
0Comments