Ուկրաինայի ԶՈՒ-ն հարված է հասցրել Ղրիմում ռուսական ռազմական օբյեկտին

Մանրամասներ
ա

Ուկրաինացի զինվորականները հարվածել են Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում գտնվող ռուսական ռազմական օբյեկտներից մեկին։ Ուկրաինայի Զինված ուժերը հաջողությամբ հարվածել են հակառակորդի ռազմական օբյեկտին և կշարունակեն հարվածել, ասել է նախագահ Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնի հետ հարցազրույցում։

Նա ասել է, որ պետք է տարբերակել Ռուսաստանի տարածքը այն հողերից, որոնք ռուսական իշխանությունները համարում են ռուսական տարածք, բայց դա ուկրաինական է՝ «Ղրիմի նման»։

«Ղրիմին հարվածել են, կարող եմ միանգամից ասել։ Եվ հաջող են հարվածել։ Ռազմական օբյեկտներից մեկին։ Եվ դեռ հարվածելու են։ Ամաչելու ինչ կա, եթե գործը դրան հասնի։ Մինչ Ղրիմի ազատագրումը եւ այդպես շարունակ», ասել է Արեստովիչը։