Բաքվում կայացած Աշխարհի գավաթի առաջնությունում հայ մարզիկներն առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ են դարձել

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

ՀՀ սպորտային մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ աշխարհի բացարձակ գավաթակիրներ են դարձել Արթուր Դավթյանը (հենցատկ) և Վահագն Դավթյանը (օղակներ):

Այս մասին տեղեկացնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

«Մեր տղաները մասնակցելով աշխարհի գավաթների չորս փուլերից երեքին (վերջին աշխարհի գավաթը կայացավ Բաքվում, որտեղ էլ պարզ դարձան բացարձակ հաղթողները) կարողացան նվաճել բացարձակ հաղթողի կոչումը»,-ասված է ֆեդերացիայի ֆեյսբուքյան գրառման մեջ: