Լավրովը հունիսի 22-ին կայցելի Իրան

Մանրամասներ

1

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 22-ին կայցելի Իրան։ Այս մասին հայտարարել է Վիեննայում գտնվող միջազգային կառույցներում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ Հիշեցնենք, որ հունիսի 13-ին, իրանական արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Սայիդ Խաթիբզադեն հայտնել էր, որ Թեհրանը սպասում է Ռուսաստանի ԱԳ  նախարարի այցելությանը։

Նա սակայն չէր մանրամասնել, թե երբ կլինի Լավրովի այցը։ Նույն օրը ռուսական կողմից Մարիա Զախարովան հայտարարել էր իր հերթին, որ այցի ժամկետները ճշտվում են։ Եւ ահա, արդեն հայտնի է դարձել, որ այցը կմեկնարկի այսօր՝ հունիսի 22-ին։